Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը

Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը
10.10.2020 | 20:38

Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում՝ որպես քայլ դեպի խաղաղություն, շաբաթ Twitter-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մենք մեր հարևաններին՝ Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանին, կոչ ենք անում երկխոսել՝ հիմնված միջազգային իրավունքի հարգանքի վրա», - գրել է նա: Զարիֆը բարձր է գնահատել Ղարաբաղում հրադադար հաստատելու Ռուսաստանի կառուցողական ջանքերը:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ