Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀՀ ԱԳՆ. Թուրքիան չի հրաժարվում իրավիճակի ապակայունացման կեցվածքից

ՀՀ ԱԳՆ. Թուրքիան չի հրաժարվում իրավիճակի ապակայունացման կեցվածքից
12.10.2020 | 12:11

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը պարունակում է մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին, նշում է ՀՀ ԱԳՆ-ն:


«Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալման իր կեցվածքից։ Չսահմանափակվելով Մերձավոր Արևելքից ահաբեկիչ զինյալների, ռազմական սպառազինության ու մասնագետների մատակարարմամբ Ադրբեջանին` Թուրքիան ստանձնել է նաև հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ, ԱՀ և ՌԴ ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածության դրույթների տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական և քաղաքական արշավի հովանավորչությունը», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր հայտարարել էր, թե «Հայաստանը հրթիռներ է արձակել Ադրբեջանի Գյանջա քաղաքի վրա` խախտելով հումանիտար հրադադարը»: Նման հաղորդագրություն տարածել էր նաև Ադրբեջանը: Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքել են:


«Այդ ամենի հետևում ակնհայտ երևում է Թուրքիայի ձգտումը մի շարք այլ հարևան տարածաշրջաններից հետո, վերածելու նաև մեր ողջ տարածաշրջանը հարթակի իր ծավալապաշտական նկրտումների դրսևորման համար։ Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և կարևորում տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր ուժերի համագործակցությունը», - շեշտում է ՀՀ ԱԳՆ-ն։

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ