Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն ղարաբաղյան խնդիրը

ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն ղարաբաղյան խնդիրը
12.10.2020 | 12:13

ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն ղարաբաղյան խնդիրը ՝ հաշվի առնելով Մոսկվայում հոկտեմբերի 9-ի բանակցությունների արդյունքները՝ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Մենք կանդրադառնանք հանդիպման արդյունքներին և երկուշաբթի օրը կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը», - ասել է նա:


Անցյալ շաբաթ հարցը քննարկվել էր նաև Եվրախորհրդարանում, որտեղ պատգամավորների գերակշռող մեծամասնությունը կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի և Էրդողանի դեմ։

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ