ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գոտեպնդելով զինվորի թիկունքում կանգնած մարդկանց

Գոտեպնդելով զինվորի թիկունքում կանգնած մարդկանց
12.10.2020 | 14:52

Հոկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց «ՄԻԱՑԵ՛Ք՝ մի ԵՐԳ, մի ԶԱՐԿ դառնանք» կոչին։

Պատերազմների ժամանակ մշակույթը երբեք չի դադարել գոյություն ունենալուց։ Ավելին՝ այն միշտ քաջալերող ուժ է եղել բոլորի համար։ Հատկապես ակտիվ գործունեություն են ծավալել երաժշտական գործիչները։ Պատահական չէ, որ հաճախ հենց պատերազմների ընթացքում են գրվել համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներ, ինչպես նաև բազմաթիվ հայրենասիրական երգեր, որոնց օգնությամբ զինվորները սխրանքներ են գործել, դիմակայել են բազմաթիվ դժվարությունների ու զրկանքների։ Հենց այդպիսի ռազմերգեր կհնչեն այս միջոցառմանը՝ գոտեպնդելով զինվորի թիկունքում կանգնած մարդկանց։
Միջոցառմանը ելույթ կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը (Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նատալի Գալստյան), երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան) և Գյումրիից ժամանած երաժիշտներ։ Ներկաներին կբաժանվեն գրքույկներ՝ երգերի բառերով, որպեսզի բոլորը միահամուռ կերպով նույն գաղափարի մասը դառնան։


Երաժշտական կոչն իրականանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կազմակերպել էր նաև առցանց համերգ-դրամահավաք՝ բուհի լավագույն ուսանողների մասնակցությամբ։

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ