Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀՀ ՊՆ. Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի ՊՆ-ի՝ Թարթառի և Աղջաբադի շրջանների ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը

ՀՀ ՊՆ. Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի ՊՆ-ի՝ Թարթառի և Աղջաբադի շրջանների ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը
13.10.2020 | 14:19

Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի ՊՆ-ի՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:

«Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,-գրել է նա և ավելացրել, որ Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները:

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ