Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում անհապաղ իրագործել հրադադարը

Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում անհապաղ իրագործել հրադադարը
13.10.2020 | 20:56

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգությամբ են արձանագրում բռնությունների շարունակումը ղարաբաղյան հակամարտության գոտում և կոչ են անում Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստանձնած պարտավորությունները լիովին իրագործելու ուղղությամբ:

Փաստելով, որ ռազմական գործողությունները սպառնում են աղետալի հետևանքներ թողնել տարածաշրջանի վրա, Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) վերահաստատում են՝ քաղաքացիական բնակավայրերի հանդեպ հարձակումներն անընդունելի են ցանկացած դեպքում։
Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ իրագործել մարդասիրական հրադադարը՝ աճյունները վերադարձնելու, ռազմագերիներին ու ազատազրկվածներին փոխանակելու համար։ Միջնորդները հորդորում են հրատապ համաձայնության գալ հրադադարի խախտման դեպքերը վերահսկող մեխանիզմի շուրջ։

«Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումներից հետո համանախագահները շարունակում են աշխատանքը բոլոր կողմերի հետ՝ ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորման առարկայական հարցերի շուրջ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար», - ասված է համատեղ հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ