ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանում մեկուսացրել են մի շարք բնակավայրեր՝ «շեհիդների» հուղարկավորությունը թաքցնելու համար

Ադրբեջանում մեկուսացրել են մի շարք բնակավայրեր՝ «շեհիդների» հուղարկավորությունը թաքցնելու համար
14.10.2020 | 15:03

Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի պատրվակով փակվել են Գալագայ, Կուրկենդ, Շեկի քաղաքների և Քիշ գյուղի մուտքերն ու ելքերը: Օգտատերերը գրում են, որ իրական պատճառն Արցախում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի («շեհիդների») մեծ թիվն է: Իշխանությունները փորձում են թաքցնել երկրում մեծ թվով հուղարկավորությունների փաստերը:

Դիտվել է՝ 1953

Մեկնաբանություններ