Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին պայմանավորվածությունները

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին պայմանավորվածությունները
15.10.2020 | 13:51

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ՝ երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մենք երկու երկրներին էլ կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պայմանավորվածությունները և դադարեցնել քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը», - հայտարարել է նա:

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ