Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ուրուգվայի խորհրդարանը մտահոգություն է հայտնում և խաղաղության կոչ անում

Ուրուգվայի խորհրդարանը մտահոգություն է հայտնում և խաղաղության կոչ անում
15.10.2020 | 13:53

Ուրուգվայի խորհրդարանի ստորին պալատը և Սենատը հայտարարությամբ խոր մտահոգություն են հայտնում Ղարաբաղում գրանցվող բռնության աճի և տարածաշրջանի ապակայունացման վտանգի առնչությամբ: Միաձայն ընդունված հայտարարությունում խորհրդարանը խաղաղության կոչ է անում ու դատապարտում է մարդու իրավունքների ոտնահարումը և քաղաքացիական կառույցների ռմբակոծումը: Ուրուգվայցի խորհրդարանականները մտահոգություն են հայտնում երրորդ երկրների բորբոքիչ հայտարարությունների առթիվ, որոնք չեն նպաստում հակամարտության կարգավորմանը, մատնանշում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ահազանգերը մարտական գործողություններին Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկանների մասնակցության վերաբերյալ:

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ