Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան դիմակայել ադրբեջանցիների դեմ

Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան դիմակայել ադրբեջանցիների դեմ
16.10.2020 | 13:02

Ղարաբաղյան խնդրին երեկ կրկին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարը: Մայք Պոմպեոն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և Հայաստանում շատ վտանգավոր է:

«Հիմա մենք ունենք Թուրքիա, որ միջամտել է և ռեսուրսներ է տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով վտանգը ու թեժացնելով Ղարաբաղի համար մղվող պատմական կռիվը, Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ «Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան դիմակայել նրա դեմ, ինչ ադրբեջանցիներն են անում։ Եվ նրանք բոլորը, նախքան դա տեղի կունենա, կկարողանան ճիշտ իրականացնել հրադադարը, հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրենց հարցերը պարզել. Ղարաբաղյան հակամարտությունը պատմական և բարդ խնդիր է», - շեշտել է Պոմպեոն` հավելելով ևս մեկ անգամ, որ այդ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, ոչ թե պատերազմական ճանապարհով, առավել ևս երրորդ երկրների միջամտությամբ:

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ