Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էրդողանն ու Թրյուդոն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Էրդողանն ու Թրյուդոն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
17.10.2020 | 15:06

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Նրանք քննարկել են արցախա-ադրբեջանական շփման գծում պատերազմական իրավիճակը: Էրդողանը նշել է, որ «Կանադայի կողմից Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն»:

Նշվում է նաև, որ վարչապետ Թրյուդոյի հետ զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը ղարաբաղյան հակամարտության հարցում ադրբեջանական տեսակետներն է հնչեցրել:

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ