Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էդմոն Մարուքյան. ՀՀ նախագահի բրյուսելյան այցը կարևոր է

Էդմոն Մարուքյան. ՀՀ նախագահի բրյուսելյան այցը կարևոր է
21.10.2020 | 15:16

Չեմ կարծում, որ քանի դեռ հումանիտար հրադադարը չի կայացել, Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրյուսել մեկնելու և այնտեղ բարձրաստիճան գործիչների հետ հանդիպումներին, Մարուքյանը շեշտեց՝ այցը կարևոր է, գուցե ավելի շուտ էր պետք կազմակերպել՝ միջազգային հանրության գնահատականներն ավելի թիրախային և օբյեկտիվ դարձնելու համատեքստում: «Օրինակ, մինչ Գյանջային հարվածելը, կասետային ռումբերով Արցախի մայրաքաղաքն ու այլ քաղաքներն էին ռմբակոծվում, բայց ոչ մի հայտարարություն այդ մասով չի եղել: Սա նշանակում է, որ մեր դիվանագիտությունը բացթողումներ ունի, և այդ բացթողումները պետք է վերականգնվեն: Եթե հայտարարություն չի արվում Ստեփանակերտի մասով, չպետք է արվի նաև Գյանջայի մասով», - ասաց պատգամավորը:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ