Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բողոքի ակցիա Հայաստանում Իտալիայի դեսպանատան մոտ

Բողոքի ակցիա Հայաստանում Իտալիայի դեսպանատան մոտ
21.10.2020 | 15:33

Քաղաքացիները բողոքի ակցիա են անում Հայաստանում Իտալիայի դեսպանատան մոտ՝ պահանջելով, որ Իտալիան չլռի Արցախում կատարվող իրադարձությունների մասին։

«Մենք կսպասենք այնքան, մինչև Իտալիայի դեսպանատնից դուրս կգան ու կխոսեն մեզ հետ։ Նրանք պետք է մեզ պատասխան տան, թե ինչ դիրքորոշում ունի Իտալիան, ինչո՞ւ է մեր նկատմամբ Թուրքիայի իրականացրած ահաբեկչության մասին լռում և ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Իտալիայի դեսպանը՝ մեր կոչերը Իտալիա հասցնելու համար և ի՞նչ քաղաքականություն է որդեգրելու Իտալիան»,- ասացին ակցիայի մասնակցիները։

Դիտվել է՝ 2052

Մեկնաբանություններ