ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բաքվում Հունաստանի դիվանագետների անվտանգությունը սպառնալիքի տակ է

Բաքվում Հունաստանի դիվանագետների անվտանգությունը սպառնալիքի տակ է
22.10.2020 | 22:37

Ադրբեջանում Հունաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցները ստանում են իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիքներ: Հունական SLPress-ի փոխանցմամբ՝ Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններից հրապարակայնորեն պահանջել է անվտանգության երաշխիքներ իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների համար: Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է երաշխիքներ տալ:

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ

class="footer-right"> .