Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրանը Ղարաբաղում չի հանդուրժի սահմանների խախտումներ

Իրանը Ղարաբաղում չի հանդուրժի սահմանների խախտումներ
23.10.2020 | 14:43

Թեհրանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններում կամ տարածքներում՝ РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին: Իրանի ԶԼՄ-ները հոկտեմբերի 20-ին հաղորդել էին, որ անօդաչուն ընկել է Իրանի սահմանային տարածքում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց: Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ղարաբաղում մարտերի պատճառով 8 արկ է ընկել սահմանային տարածքում գտնվող տներին: «Մեր երկրի սահմանամերձ շրջաններում գործունեությունը լրջորեն և ուշադիր վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և այդ կապակցությամբ տարածաշրջանում հակամարտող կողմերից մեկի ագրեսիան մեր երկրի տարածքում անընդունելի է, մենք լրջորեն նրանց նախազգուշական անհրաժեշտ զգուշության մասին», - ասել է Ջալալին:

Դիտվել է՝ 2662

Մեկնաբանություններ