Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ո՞վ է հետաձգել Ժնևի հանդիպումը

Ո՞վ է հետաձգել Ժնևի հանդիպումը
29.10.2020 | 22:35

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան Turan լրատվական գործակալությանը փոխանցել է, որ Ադրբեջանն է առաջարկել հետաձգել Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Նա ասել է, որ ներկայումս իրենք սպասում են համանախագահ եռյակի հաստատմանը։ Աբդուլաեւան մանրամասնել է, որ ի սկզբանե ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չի եղելՙ նախատեսված է եղել միայն համանախագահ եռյակի հանդիպումը։

Դիտվել է՝ 1177

Մեկնաբանություններ