ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քարինտակ գյուղից արևելք ընկած 1-2 գյուղերից ադրբեջանական դիվերսանտները մաքրվել են

Քարինտակ գյուղից արևելք ընկած 1-2 գյուղերից ադրբեջանական դիվերսանտները մաքրվել են
30.10.2020 | 23:55

Քարինտակ գյուղից արևելք ընկած 1-2 գյուղերից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները, և մեր հրետանու կրակից այրվել էր։ Կրակը տեսել են նույնիսկ Ստեփանակերտում»,- հայտնել է նա: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ թշնամու որդեգրած նոր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով հարձակումներ իրականացնելը, 2 նպատակ է հետապնդում: «Բաց ճակատում իրենց համար դժվար է առաջ գալը, դրա համար ուղիղ առճակատման չեն ուզում գնալ և փորձում են շրջանցելով, փոքր խմբերով հասնել հաջողության, որում կա ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական նշանակություն։ Ռազմական նշանակությունը խուճապ տարածելն է, մեր փոքր խմբերին վնասելը, կապուղիները կտրելը։ Քաղաքականն այն է, որ Ալիևը ձգտում է դրոշ դնել հերթական բնակավայրում, իսկ այս դեպքում Շուշին է կամ Շուշիին հարակից բնակավայրերը, որը պարզ է, այլ հնչեղություն կստանա»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Նրա տեղեկացմամբ, վերջին օրերի հետ համեմատած, հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատում, մարտական գործողությունների ինտենսիվությունը մի փոքր ավելացել է. «Բայց էլի ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 3166

Մեկնաբանություններ