Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը վերադառնում է Անկարա
01.11.2020 | 22:24
Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Հերվե Մագրոն վերադառնում է Անկարա՝ հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ RTL հեռուստաընկերությանը հարցազրույցի ժամանակ։ Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիան հետ էր կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար։
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես տվյալ պաշտոնում իր նախորդը, ևս մեկ քայլ կատարեց աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների սաստկացման ու դրա մասշտաբների ընդլայնման ուղղությամբ, իհարկե, չունենալով այդպիսի դիտավորություն, չհետապնդելով տվյալ նպատակը: Եվ, այսուհանդերձ, ողջ աշխարհում ԱՄՆ-ի՝ որպես չարիքի կայսրության նկատմամբ ատելության սաստկացումն ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի հանցավոր քաղաքականության ուղղակի և անխուսափելի հետևանքն է...