Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ֆրանսիայի և Կանադայի ղեկավարները քննարկել են ահաբեկչությունն ու Ղարաբաղի հարցը

Ֆրանսիայի և Կանադայի ղեկավարները քննարկել են ահաբեկչությունն ու Ղարաբաղի հարցը
06.11.2020 | 15:54

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը:

«Վարչապետ Թրյուդոն համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին վերջին ահաբեկչությունների և բռնությունների կապակցությամբ: Նրանքհամաձայնել են խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորության վերաբերյալ և խոստացել պայքարել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ», - հայտնել է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրյուդոն և Մակրոնը քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը: Նրանք անդրադարձել են կորոնավիրուսի համաճարակին և քննարկել կանադա-ֆրանսիական հարաբերությունները:

Դիտվել է՝ 2343

Մեկնաբանություններ