Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Արցախում խաղաղության հաստատման ֆոնին Իրանի սահմանային գծի որևէ փոփոխություն չի եղել

Արցախում խաղաղության հաստատման ֆոնին Իրանի սահմանային գծի որևէ փոփոխություն չի եղել
16.11.2020 | 22:50

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական գործողությունները դադարեցնելու հայտարարությունից հետո սահմանային գծերի որևէ փոփոխություն: Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հայտարարությունում նշվող միջանցքը դիտարկում է որպես տարանցիկ ուղի, ոչ ավելին:

ԱԳՆ խոսնակը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը, որով ավարտվել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող 6-շաբաթյա պատերազմը: Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանի սահմանային գիծը հյուսիսարևմտյան շրջանում բոլորովին չի փոփոխվել և չի փոխվելու մոտ ապագայում: Պատասխանելով հարցին, թե Իրանը ևս խաղաղապահ ուժեր կունենա տարածաշրջանում, ԱԳՆ խոսնակը նշել է, որ «Իրանը ռազմավարական դեր է կատարում բոլոր տարածաշրջանային հարցերում»:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ