Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Մակրոն. Ֆրանսիան պատրաստ է աջակցել Արցախի և շրջակայքի մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությանը

Մակրոն. Ֆրանսիան պատրաստ է աջակցել Արցախի և շրջակայքի մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությանը
20.11.2020 | 14:28

Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության գործում՝ Թվիթերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ