ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գազ չի լինի

Գազ չի լինի
09.12.2020 | 14:23

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Դաշտադեմ, Աշնակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Շղարշիկ, Եղնիկ, Իրինդ գյուղերի, Թալին քաղաքի 18-րդ թաղամասի գազասպառողների, «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ», «Քարավան», «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Թալինի ԱՏՃ-ի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ