ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք մեր աթոռներից ու պաշտոններից չենք կառչելու

Նիկոլ Փաշինյան. Մենք մեր աթոռներից ու պաշտոններից չենք կառչելու
09.12.2020 | 21:01

«Շատերն ասում են, որ քաղաքականապես այդքան էլ հեռատես չէ, որ ես հրապարակային և աներկբա տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա։ Բայց ես կարծում եմ, որ դա ճիշտ և պատասխանատու մոտեցում է։ Եվ ես այդ ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա, որպեսզի ՀՀ քաղաքացին կամ իրեն պարտված չզգա, կամ հնարավորինս քիչ պարտված զգա»,- այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հարցադրում արեց՝ արդյոք պե՞տք է սրան հետևի քաղաքական պատասխանատվություն։

«Այո, ես արդեն անդրադարձա և ասացի, որ այդ պատասխանատվությունը պիտի հետևի և այդ պատասխանատավության իրավատերն այն սուբյեկտն է, ով ինձ դրել է այսօրվա կարգավիճակում։ Խոսքը ՀՀ ժողովրդի մասին է։ Շատ կարևոր է, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ չպիտի անեմ այնպիսի գործողություն, որ Հայաստանի քաղաքացին՝ որպես իշխանության միակ և բացառիկ տեր ու տնօրեն, իրեն պարտված զգա»,- ասաց նա։ Փաշինյանը հավելեց․ «Ես ասում եմ, որ մենք մեր աթոռներից ու պաշտոններից չենք կառչելու, բայց ժողովրդին պատկանող իշխանությունը, կներեք, չենք կարող հանձնել այդ պահին փողոցով անցնող ինչ-որ մեկին կամ, օրինակ, հարկադրանք կազմակերպած խմբին, ով իրեն իրավունք է վերապահում մահափորձ անել ԱԺ նախագահի դեմ։ Դուք խոսում եք պետականության մասին, բայց եթե մենք այդպես վարվենք, դա կլինի պետականության կործանում։ Մենք այդպիսի բան թույլ չենք տալու»։

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ