ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Արմենիա» ավիաընկերությունը պատասխանատվությունը կվերցնի միայն առաջին չվերթի համար և անվճար կփոխի դեպի ՌԴ տոմսերը

«Արմենիա» ավիաընկերությունը պատասխանատվությունը կվերցնի միայն առաջին չվերթի համար և անվճար կփոխի դեպի ՌԴ տոմսերը
01.02.2021 | 13:27

Գնացեք «Արմենիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակ, և անվճար փոփոխություն կկատարվի՝ «Զվարթնոց» օդանավակայանում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ խաչատրյանը: Մի խումբ քաղաքացիներ, որ այսօր պետք է մեկնեին Մոսկվա, բողոքում են, որ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ չեն կարողանում մեկնել, խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը հաստատող կոդը ներկայացնելու առումով։ Նրա խոսքով՝ այն լաբորատորիայում, որտեղ որ քաղաքացիները թեստավորվել են, պիտի զգուշացնի, որ ճանապարհորդելու համար իր թեստն այդ ծրագրում չկա:

«Դուք գնացել եք, թեստը հանձնել եք, որը ծրագիրը չի ընդունում: Մեր ավիաընկերությունը պարտավոր չէ ձեր տոմսն անվճար փոխել, բայց քանի որ շատ եք, ու խնդիր կա, ավիաընկերությունն այդ խնդրի պատասխանատվությունը կվերցնի իր վրա՝ միայն առաջին չվերթի համար, որպեսզի դուք որևէ ֆինանսական կորուստ չունենաք»,- ասաց Գևորգ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այսօր ՌԴ մեկնող 260 ուղևորների միայն 7-8 տոկոսն է իրազեկված եղել, համապատասխանել են չափանիշներին ու մեկնել են, իսկ 93 տոկոսը չեն համապատասխանել ու չեն մեկնել: «Մեր մյուս ուղևորներին ուզում ենք զգուշացնել, որ սա նախադեպ է, և միայն այս չվերթի համար անվճար կփոխենք տոմսերը, խնդրում եմ սովորություն չսարքել և չփորձել պահանջել ավիաընկերությունից, թե ինչի չկարողացան մեկնել»,- ասաց Գևորգ Խաչատրյանը:


Դիտարկմանը, թե տոմսերն ինչու են թանկացել, փոխտնօրենը պատասխանեց, որ չեն թանկացել, պահանջարկը հաշվի առնելով՝ ավելի էժան տոմսերը վաղուց սպառվել են:

Դիտվել է՝ 2676

Մեկնաբանություններ