ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՀԿ. Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը հասել է վարակվածների թվին

ԱՀԿ. Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը հասել է վարակվածների թվին
06.02.2021 | 13:30

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ COVID-19- ի դեմ պատվաստված մարդկանց թիվը հասել է համավարակի գրանցված դեպքերի թվին: Նա նշել է, որ պատվաստումների լավ ցուցանիշ է ձեռք բերվել, թերությունն այն է, որ բոլոր պատվաստումների երեք քառորդից ավելին 10 երկրներին է բաժին ընկնում։


Գեբրեյեսուսը կոչ է արել այն պետություններին, որոնք հասցրել են պատվաստել ռիսկային խմբերի քաղաքացիներին, պատվաստանյութերը շտապ գնելու իրավունքը ուրիշներին զիջել:

Դիտվել է՝ 14121

Մեկնաբանություններ