ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արման Աբովյան. Թող բոլորը իմանան, ռեվանշ լինելու է և մեր Շուշին, Հադրութը, Շուռնուխը, Գանձակը, Նախիջևանը վերադառնալու են

Արման Աբովյան. Թող բոլորը իմանան, ռեվանշ լինելու է և մեր Շուշին, Հադրութը, Շուռնուխը, Գանձակը, Նախիջևանը վերադառնալու են
11.02.2021 | 22:51

Փաշինյանական թևը լուրջ դեմքով և զրնգուն ձայնով համոզում է բոլորին, որ պետք է մերվել, կուլ տալ իրենց կործանանար և հակահայկական իշխանության հետևանքների հետ և ամենակարևորը` նրանք բոլորին համոզում են, որ չի կարելի հույս ունենալ և նույնիսկ մտածել` իրենց կողմից թուրքին հանձնած մեր հայրենիքի վերադարձի մասին՝ ֆեյսբուքում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Երբ իշխանավորները` Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են հրամցնել իրենց խայտառակ պարտությունը պատերազմում և թուրքերի հետ «քիրվայության» անհրաժեշտութունը, ես պարզապես ուզում եմ հասկանալ միայն մի բան. ինչո՞վ է պայմանավորված իրենց և ադրբեջանցիների տեսլականի համընկնումը, որ պետք է անհերքելի ընդունել ներկա իրավիճակը և «շարժվել» առաջ ։
Ես անկեղծ եմ հարցնում, չեմ փորձում ինչ-որ բան ավել, կամ պակաս ասել։
Իրականում, թե փաշինյանականները, թե ադրբեջանցիները շատ ակտիվ տանում են առաջ երկու թեզ` առաջին երկուսն էլ այս, կամ այլ կերպ ամեն առիթով խոսում են տարածաշրջանային "կոմունիկացիաների' վերաբացման մասին։


Ընդ որում, փաշինյանականները այս «գործարքը» ներկայացնում են որպես` երկնային մանանա, ինչը ճիշտ հակառակն է, քանզի նույն կոմունիկացիաների բացումը առանց ռազմադիվանագիտական լրջագույն աշխատանքների միանշանակ վտանգավոր է:
Եվ երկրոդը`փաշինյանական թևը լուրջ դեմքով և զրնգուն ձայնով համոզում է բոլորին, որ պետք է մերվել, կուլ տալ իրենց կործանանար և հակահայկական իշխանության հետևանքների հետ և ամենակարևորը` նրանք բոլորին համոզում են, որ չի կարելի հույս ունենալ և նույնիսկ մտածել`իրենց կողմից թուրքին հանձնած մեր հայրենիքի վերադարձի մասին։


Ուրեմն միանշանակ տխրացնեմ իրենց բոլորին...
Ւմացեք ...մենք թուրքի ձեռքից վերադարձնելու ենք մեր Հայրենիքը, սա անհերքելի է։
Թող բոլորը իմանան, ռեվանշ լինելու է և մեր Շուշին, Հադրութը, Շուռնուխը, Գանձակը, Նախիջևանը վերադառնալու են:
Դա իմացեք հաստատ»։

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ