Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ԱՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցությամբ

ԱՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցությամբ
13.06.2022 | 07:29

30 տարի առաջ՝ 1992 թ․ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը։
Արցախի այս հինավուրց շրջանը, որը կարևոր դերակատարություն է ունեցել հայոց պետականության ու ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ և հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնադիր սուբյեկտներից մեկը, զավթվեց թշնամու կողմից, իսկ տեղաբնակները ենթարկվեցին ցեղասպան գործողությունների։ Ագրեսիայի հետևանքով մենք ունեցանք զգալի կորուստներ։


Շահումյանի շրջանի օկուպացիայի պատճառով բնակչության մեծ մասը ստիպված լքեց պատմական հայրենիքը և բնակություն հաստատեց արտերկրում։
Հայրենազրկման այդ ցավը չի սպիացել թե՛ շահումյանցիների, թե՛ ողջ արցախահայության ու հայ ժողովրդի սրտերում։ Մենք երբեք չենք համակերպվելու Շահումյանի շրջանի կորստի հետ։ Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։


Շահումյանը եղել է, կա ու միշտ կմնա Արցախի անբաժան մասը։

Դիտվել է՝ 15036

Մեկնաբանություններ