«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Փարվի՛ր Ինձ

Փարվի՛ր Ինձ
23.06.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 23

Փարվի՛ր Ինձ, մինչև որ կյանքը` աստվածային կյանքը, Ինձնից հոսի քո էության մեջ և վերակենդանացնի քո մարող հոգին:

Լցվի՛ր վերստին, երբ հոգնած ու սպառված ես:

Արա, ինչ որ Ես արեցի երկրում եղած ժամանակ. նստիր ջրհորի կողքին, հանգստացիր:

Հանգիստ. վերստացիր ուժն ու զորությունը, այդ ժամանակ արդեն աշխատանքն էլ կտրվի քեզ, ինչպես մի ժամանակ Ինձ տրվեց:

Հանգստացի՛ր, մինչև որ ամեն մի մտահոգություն հեռանա քեզնից. և թույլ տուր, որ սերն ու ուրախությունը հոսեն քո էության մեջ:

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ