«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Տուր քո ամեն րոպեն

 Տուր քո ամեն րոպեն
03.08.2023 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 3

Սիրելիներ, որքան հաճելի է Ինձ լսել աղաղակը սիրո, որ խնդրում է Ինձնից ամեն ինչ, որ կամենում է ամեն գործ, ամեն մտածում, ամեն մի փառք և իր ամեն մի վայրկյանը Ինձ նվիրել:

Խեղճ ու սխալ է մարդու այն ըմբռնումը, որ կարծում է թե, բարի գործի համար օգտագործված դրամը` ընծայվող լավագույն նվերն է:

Ամեն բանից առավել Ես սերն եմ կամենում. ճշմարիտ ու ջերմ մանկական սերը, վստահող ու հասկացող սերը, իսկ հետո արդեն Ես գնահատում եմ րոպեների նվիրաբերումը` բոլոր րոպեների:

Երբ սիրող հոգին, Ինձ ծառայելու իր մեծ ցանկության մեջ, Ինձ է նվիրում իր ողջ կյանքը, անգամ իր ապրած յուրաքանչյուր ժամը, այդ ժամանակ է, որ մտածում եմ, թե որքան դժվար կլինի հասկանալը` ինչ է նշանակում Ինձ տալ օրվա ամեն րոպեն:

Երբ Իմ թելադրանքով հրաժարվում եք ձեր ծրագրած փոքրիկ գործերից և ուրախ սրտով փոքր ծառայություններ մատուցում, այդ ժամանակ է, որ ձեր արածը Ինձ մեծ հաճույք է պատճառում:

Երբ կարողանաք Ինձ տեսնել ամեն ինչի մեջ, այդժամ ձեր գործերը առավել հաջող կընթանան:

Հիմա ամենահարմար ժամանակն է վերընծայումի: Այսինքն` մասնավոր, առանձնակի կերպով Ինձ նվիրվելու:

Բայց պետք է իմանալ, որ ամեն մարդ ի զորու չէ անցնել վերընծայումի ճանապարհով:

Այն միայն նրանց համար է, ովքեր սաստիկ են զգում տրտմության աղաղակը աշխարհի, որ կարոտն ունեն և խնդրում են իրենց Փրկիչին:

Իսկ Փրկիչն էլ կարիք ունի այնպիսի հետևորդների, որոնց միջոցով կարողանա ուրախությամբ կատարել փրկության հսկայական գործը:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ