Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թվեր, որ հայ ազգի ճակատին խարանվեցին հավերժ

Թվեր, որ հայ ազգի ճակատին խարանվեցին  հավերժ
28.09.2023 | 15:13

428 թիվ (Արշակունիների դինաստիայի անկում, պետականության կորուստ․ այդ ընթացքում տեղի ուենցան Հայաստանի երկու բաժանումները՝ 387, 591):

1045 թիվ (Բագրատունիների դինաստիայի անկում․ ամեն ինչ արեցին Անիի բանալիները սելջուկներին հանձնելու համար․ Վեստ Սարգիս, Պետրոս Գետադարձ):

1375 թիվ (Կիլիկիան Հայաստանի անկում․ ունիթորներ-հակաունիթորներ, Արևելք-Արևմուտք բախման դասական գեոպոլիտիկ հակամարտություն)։

Ահա այս երեք պատմական տարեթվերին հայոց պատմության մեջ այսօր ավելացավ ևս մեկը՝ 2023 թվականի սեպտեմբերի 28, երբ Արցախը դադարեց գոյություն ունենալուց։

Սրանք թվեր են, որոնք հայ ազգի ճակատին խարանվեցին հավերժ։ Եթե նայենք միջակայքը, ապա դրանք մոտ 400-500 տարիներ են: ճիշտ այդքան ժամանակ է հարկավոր, որպեսզի հայը գիտակցի իր ինքնությունը և մաքրի ներսից սեփական աղբը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6431

Մեկնաբանություններ