ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Վանդալիզմի հերթական ապացույցը

Վանդալիզմի հերթական ապացույցը
12.02.2024 | 21:05

Բռնազավթված Արցախի Մարտունու շրջանի բնակավայրերից մեկում Ադրբեջանի օկուպացիոն զորքերի զինծառայողները պղծել են հերթական գերեզմանը։ Այս մասին տեղեկանում ենք փետրվարի 11-ին Արարատ տելեգրամ ալիքում հրապարակած լուսանկարից։
Վանդալիզմի հերթական ապացույցը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան դիմագիծը։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշկույթի Օմբուդսմեն

Դիտվել է՝ 7573

Մեկնաբանություններ