Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Իսրայելի հատուկջոկատայինները Արցախի գրավյալ շրջաններում մարտական վարժանքներ են անում

Իսրայելի հատուկջոկատայինները Արցախի գրավյալ շրջաններում մարտական վարժանքներ են անում
13.04.2024 | 19:31

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Սայեդ Իրավանին հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեր Իսրայելի ոտնձգությունը Դամասկոսում իրանական դիվանագիտական հաստատությունների նկատմամբ և հետագայում մեղավորներին պատասխանատվության ենթարկեր, գուցե կարիք չլիներ պատժելու այդ ռեժիմին։

Չնայած դրան՝ Իրանը չի շտապում հարձակվել Իսրայելի վրա։

Թեպետ իրանական ռազմաօդային ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի, հրթիռային համալիրները մեկնարկային փուլում են, բայց Իրանը առայժմ փորձում է դիվանագիտական շանտաժի լեզվով խոսել։

Դա, սակայն, չի խանգարում, որ ամերիկյան և թուրքական զինված ուժերը Ադրբեջանի կողմից հարձակման պատրաստություն տեսնեն, իսկ Արցախի հարավային գրավյալ շրջաններում՝ Ջրականում և Կովսականում, Իսրայելի հատուկջոկատայինները մարտական վարժանքներ են անում։

Ադրբեջանը ևս զենք է կուտակում Հայաստանի և Իրանի վրա հարձակվելու համար։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5913

Մեկնաբանություններ