Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դաշնակիցներ ձեռք բերելու համար պետք է քայլ անես

Դաշնակիցներ ձեռք բերելու համար պետք է քայլ անես
14.04.2024 | 08:32

Մեր շուրջ լրջագույն գործընթացներ են կատարվում, որոնք մեզ համար գոյաբանական նշանակություն ունեն, սակայն Հայաստանի արտգործնախարարությունը դիրքորոշում չունի, այն դեպքում, որ ամեն օր պաշտպանություն է աշխարհից մուրում։

Արտգործնախարարությունը պետք է դատապարտեր Գազայի ցեղասպանությունը, որը կատարում է Ադրբեջանի դաշնակիցը, ում նաև զինում է մեր դեմ։
Նաև պետք է դատապարտեր Իրանի հյուպատոսության ռմբահարումը։
Դաշնակիցներ ձեռք բերելու համար պետք է նաև ինքդ քայլ կատարես։ ՈՒ կտեսնեինք, թե դրանից հետո ինչ վիճակում կհայտնվեր Ադրբեջանը, որը պետք է մեր դիրքորոշմանը արձագանքեր, սակայն ինչը չէր կարող անել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2423

Մեկնաբանություններ