Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երկիրը տրվել է «ոսկորը ծակ-բիրդան աղա» դարձածներին

Երկիրը տրվել է «ոսկորը ծակ-բիրդան աղա» դարձածներին
16.05.2024 | 07:42

Եթե փողոցում հասարակական հարցում անես, հարց տաս բարձրագույն մաթեմատիկայից կամ գինեկոլոգիայից, հարցվածների քանի՞ տոկոսը ռիսկ կանի տեսախցիկի առաջ պատասխան հնչեցնել: Սակայն, երբ մեծ քաղաքականությունից հարց ես տալիս, բոլորն իրենց քաղաքագետ են երևակայում, ամենևին չմտածելով, որ քաղաքագիտությունը բարձրագույն մաթեմատիկայից կամ գինեկոլոգիայից ամենևին հեշտ գիտություն չէ։ Մակերեսային բովանդակությամբ փուչիկ հեռուստասերիալներ դիտողները, մուղամախառը ռաբիս երաժշտության սիրահարները, մարտնչող թերուսները, որքան էլ քանակով շատ լինեն․չպետք է որոշեն երկրիս ապագան։ Երկիրը տրվել է «ոսկորը ծակ-բիրդան աղա» դարձածներին, որոնք Հայաստան-դրախտավայրը դարձրել են երկրային դժոխք։

Վստահ եմ, որ շուտով Հայաստանն ազատագրվելու է դրանց լծից։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ