Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Չդիմանալով գայթակղությանը, օգտվում եմ ազգային-պահպանողական արժեհամակարգի կրող ՀԱՅԻ իմ բարձր լեգիտիմությունից, և՞…

Չդիմանալով գայթակղությանը, օգտվում եմ ազգային-պահպանողական արժեհամակարգի կրող ՀԱՅԻ իմ բարձր լեգիտիմությունից,  և՞…
22.06.2024 | 09:41

Լեգիտիմությունը «թրենդային» տերմին է դարձել և ով չի ալարում, օգտվում է իր բաժին լեգիտիմությունից՝ ասելու կամ անելու ինչ-որ բան: Չդիմանալով գայթակղությանը, ես ևս օգտվում եմ ազգային-պահպանողական արժեհամակարգի կրող ՀԱՅԻ իմ բարձր լեգիտիմությունից, այդ լեգիտիմության բարձունքից ԹՔՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՃԱԿԱՏԻՆ, ովքեր հանուն «խաղաղ, բայց նվաստ խաչմերուկում» «կյանքից հաճույք ստանալու» վաճառում կամ նվիրում են տարածքներ իմ Հայրենիքից:

Եվ բոլոր նրանց ճակատին, ովքեր «հորթի հրճվանքով» ողջունում և ծափահարում են վաճառող-նվիրողներին :

Իհարկե, ասածիցս հակահիգիենիկ տեսարան է պատկերվում, որի համար ներողամտություն եմ հայցում...տեսարանի, ոչ թե կատարածս գործողության:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4004

Մեկնաբանություններ