Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Կա երկրի հզորության կրիտիկական չափ, որից ներքև որևէ մեկը նրա հետ հաշվի չի նստում

Կա երկրի հզորության կրիտիկական չափ, որից ներքև  որևէ մեկը նրա հետ հաշվի չի նստում
28.07.2024 | 09:00

Եթե կարողանանք հաշվի նստել պատմության դասերի հետ, ապա կարող ենք տեսնել, որ միջազգային հարաբերություններում ամեն ինչ որոշում է մերկապարանոց շահը և դրան հասնելու համար առկա հզորությունը՝ վճռականության, իրատեսության, կամքի և նպատակասլացության հետ միասին։

Նման ձևով իրենց կյանքի շարունակականությունն ապահովելու համար լավագույն միջոցը ազգային գաղափարախոսություն ունենալն է, որի սահմանած կանոնների օգտագործումը թույլ է տալիս պատմության կրիտիկական պահերին առավելագույնի հասցնել ընդհանրացված գումարային շահը և նվազագույնի՝ ընդհանրացված գումարային կորուստը։

Կա տվյալ երկրի կամ ժողովրդի հզորության մի կրիտիկական չափ, որից ներքև պրակտիկորեն որևէ մեկը ըստ էության նրա հետ հաշվի չի նստում, նույնիսկ եթե արարողակարգային ամեն ինչը տեղը տեղին կատարվում է։

Նմանները զուրկ են սեփական գաղափարախոսություն ունենալու հնարավորությունից, քանի որ պարզապես համապատասխան ուժ ու հզորություն չունեն դա իրականություն դարձնելու համար։

Նման դեպքերում լավագույնը, որին կարող է հասնել թույլը, հզորների գաղափարախոսություններից կախյալ գաղափարախոսություն ունենալն է, որը հնարավորություն է տալիս գոնե այն հարցերում ճիշտ կողմնորոշվել, որտեղ թույլը ունի ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն, և որոնց նկատմամբ հզորները անտարբեր կամ համարյա անտարբեր են։

Նմանօրինակ դեպքերում, վերջնականապես ոտքի տակ չգնալու համար, լուծումը որևէ կազմակերպական ձևով ուրիշի կամ ուրիշների հզորության վրա հենվելն է, բնականաբար, որոշ կորուստների հաշվին, այդ թվում՝ ինքնիշխանության։

Հետաքրքիրն այն է, որ նման դեպքերում հիմնական տուժողը լինում է թույլ երկրի վերնախավը, որը զրկվում է իշխանության և բարիքների մի մասից և դառնում ավելի ևս կախյալ օտար ուժերից, իսկ հասարակ ժողովուրդը, որին հուզում են միայն կենցաղային մակարդակի խնդիրները, կարող է նույնիսկ շահել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 10010

Մեկնաբանություններ