Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Երևան քաղաքի 2024 թ. բյուջեն «Հարկեր և տուրքեր» ցուցանիշով ունի 37,9 տոկոսով աճ

Երևան քաղաքի 2024 թ. բյուջեն «Հարկեր և տուրքեր» ցուցանիշով ունի 37,9 տոկոսով աճ
01.11.2024 | 09:55

Այս 37,9 տոկոսով աճն ապահովել են տուգանքի մատերիալ դարձրած երևանցիների անշարժ գույքի համար վճարվող գույքահարկի ծավալների աճով՝ 6,1 տոկոսով (13 միլիարդ 4 միլիոն ՀՀ դրամ) և փոխադրամիջոցների համար վճարվող գույքահարկի ծավալների աճով՝ 1,9 (13 միլիարդ 3 միլիոն ՀՀ դրամ)։

Ստացվում է, որ 2024 թ. բյուջեն նախորդ տարվա բյուջեով նախատեսվածից համապատասխանաբար 14,6% և 4,3 %-ով ավելի է։

Անկախ այս փաստից՝ միևնույն է, քաղաքային տնտեսությունը լիովին ձախողված է ու քաղաքը և՛ կեղտակորույս է, և՛ խցանված է, և՛ օդի աղտոտվածությունն է հատել թույլատրելի շեմը, և՛ կանգառներում հարյուրավոր մարդիկ գրեթե ժամերով սպասում են ավտոբուսի, և՛ ծառերը խնամված չեն, դե իսկ անձրևների ու ձյան ժամանակ էլ կատաստրոֆիկ իրավիճակ է օվկիանոսի վերածված Երևանում։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ