Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ես ձեր կողքին եմ

Ես ձեր կողքին եմ
04.11.2024 | 00:11

Աստծո կանչը

Նոյեմբերի 4

Քո ներկայության մեջ է անսպառ ուրախությունը, Քո աջ

ձեռքի մեջ են երանությունները հավիտենական կյանքի:

Մի՛ փորձեք անձնական ջանքերով կատարյալ ուրախություն ձեռք բերել: Այդ անկարելի է, ինչպես որ անկարելի է սիրելի մարդու ներկայության ուրախությունը ապրել` պարզապես պատկերացնելով նրա ներկայությունը:

Հաճախ կանչեք Իմ անունը` «Հիսու՜ս»:

Իմ անունը կանչելը իրականում չի հրավիրում Ինձ:

Որովհետև Ես արդեն իսկ ձեզ մոտ եմ:

Սակայն այդ կանչը պատճառ է դառնում, որ ձեր աչքերից ցած թափվեն տեսողությունը ծածկող այն թեփուկները, որ խանգարում էին Ինձ տեսնել:

Այս նմանում է սիրելի մեկի ձեռքի սեղմումին, որին հետևում է պատասխան սեղմումը. ինչն էլ ուրախության հուզումով է լցնում ձեր սիրտը` զգացնել տալով մտերմիկ ներկայությունը ձեր սիրելի մարդու:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ