Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արդեն արձանագրված փաստ

Արդեն արձանագրված փաստ
07.11.2024 | 14:14

Բոլորը խոսում են Թրամփի հաղթանակից, սակայն ոչ պակաս կարևոր է այն փաստը, որ հանրապետականները հաղթել են նաև Սենատում և Կոնգրեսում, ձեռք բերելով փաստացի բացարձակ իշխանություն:

Եթե հիշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայում կայացած գրեթե բոլոր ընտրություններում ևս (լինի դա տեղական ինքնակառավարման՝ Գերմանիայում, համապետական՝ Ավստրիայում, Ֆրանսիայում և Իտալիայում, թե համաեվրոպական) գլոբալիստները կրում են լուրջ պարտություններ, կարելի է արձանագրել, որ մարդիկ գրեթե ամենուրեք զզվել են փսևվդոդեմոկրատական քաոսից և լիբերալ ֆաշիզմից:

Դա ամենևին չի նշանակում, որ նրանց փոխարինող ուժերը լավն են լինելու, բայց, որ գլոբալիստներն այլևս չեն բավարարում շատերին՝ արդեն արձանագրված փաստ է:

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ