Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հրաշալի բարեկամություն

Հրաշալի բարեկամություն
09.11.2024 | 00:15

Աստծո կանչը

Նոյեմբերի 9

Ընդունեք Ինձ, իբրև ձեր լավագույն բարեկամը` միաժամանակ անդրադառնալով սքանչելիքներին այդ բարեկամության: Այն ժամանակ. երբ մարդը սկսում է տալ Ինձ ոչ միայն երկրպագություն, հնազանդություն, հարգանք, այլ նաև սիրալիր ըմբռնում` այդժամ նա դառնում է Իմ ճշմարիտ բարեկամը, ինչպես որ Ես` իր:

Ես ի՞նչ կարող եմ անել ձեզ համար. դուք ի՞նչ կարող եք անել Ինձ համար: Անհրաժեշտ ու տեղին հարցեր: Սակայն ամենակարևորը այս հարցն է` մենք ի՞նչ կարող ենք անել իրար համար:

Ձեր արած ծառայությունը բոլորովին այլ իմաստ կստանա, երբ դուք զգաք, որ Ես հաշվի եմ առնում ձեր բարեկամությունը, որ արտահայտում եք` ի սեր Ինձ կատարած գործով:

Մտածեք Իմ այս ասածի մասին. ամուր պահեք այն ձեր մտքում: Իբրև բարեկամներ, ըմբռնեք Իմ այն ջերմ մտածումը, որ Ես ունենում եմ` վստահ իմանալով, թե ում կարող եմ դիմել սիրո, հասկացողության ու օգնության համար:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ