Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռուբիկոնը չի կարելի անցնել

Ռուբիկոնը չի կարելի անցնել
16.11.2024 | 13:07

Ինչու՞ էին հին Հռոմի օրեսդիրները նման արգելք դրել:

Որովհետև մարտերում կոփված , բարձր վարձատրություն ստացած, սպանելու և ավերելու մեջ վարժված զորքին չի կարելի երկիր թողնել: Թեկուզ սեփական երկիր:

Մի անգամ այդ արգելքը խախտվեց, հետևանքը մինչև օրս հիշում եք:

Ձեր կարծիքով, այդքան հիմա՞ր է Պուտինը, որ ուկրաինական , մեկ միլիոնանոց կռված, արյան համ առած ու բարձր վարձատրված բանակը վերադարձնի քաղաքացիական կյանք:

Ռուսաստանը, ավելի քան 20 տարի, դեռ պատերազմների մեջ է լինելու:

Չէ, ԵՄ -ի հետ չի պատերազմի:

Եվրոպական Միությանը կպայթեցնի Ստալինը:

Այդտեղ բացարձակ խնդիր չկա:

Պուտինյան բանակի հաջորդ հարվածը կստանա Ղազախստանը:

Հաջորդը՝ Թուրքիան:

Ինչու՞, որովհետև հասարակագիտական օրենքները նման են բնության օրենքներին:

Այդպիսին է օրինաչափությունը, պարոնայք քաղաքագետներ....

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3839

Մեկնաբանություններ