Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Եթե ուզում ենք մի փոքր բարելավել մեր այս անելանելի վիճակը

Եթե ուզում ենք մի փոքր բարելավել մեր այս անելանելի վիճակը
19.11.2024 | 17:53

ՔՊ-ի ներսում չի կարող իրար ուտոցի լինել:

Երկիր վաճառող խունտան որքան էլ ներսում տարաձայնություններ ունենա, նրա գերնպատակը մնալու է կաշին փրկելը, շարժիչ ուժն ու գաղափարական հիմքն էլ՝ հանցակցությունը:

Որքան Արցախի միացումը չեղարկող հին առնետները ելան իրար դեմ, այնքան էլ ՔՊ-ի ներսում կելնեն իրար դեմ:

Մի բան սերտել է պետք. այն, ինչ կատարվեց մեզ հետ 20-ից ի վեր, բացառապես նորանկախ շրջանի ռազմաքաղաքական էլիտաների ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅԱՆ արդյունք է: Այս տեսանկյունից պիտի գործենք, եթե ուզում ենք մի փոքր բարելավել մեր այս անելանելի վիճակը: Նրանք իրար դեմ չեն ելնելու, ՄԵՆՔ պիտի ելնենք նրանց դեմ, ու խնդիրը հենց այս ՄԵՆՔ-ի գիտակցումն ու կազմավորումն է:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3793

Մեկնաբանություններ