Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՈՒրախություն ճառագայթիր

ՈՒրախություն ճառագայթիր
21.11.2024 | 01:16

Աստծո կանչը

Նոյեմբերի 21

Ոչ միայն դու պետք է հրճվես, այլև քո ուրախությունը հայտնի պիտի լինի ուրիշներին:

«Հայտնի բոլոր մարդկանց»:

Չպետք է վառվող ճրագը դնել կաթսայի տակ, այլ աշտանակի վրա, որպեսզի նա լույս տա բոլորին, որ տան մեջ են:

Մարդիկ պետք է տեսնեն ու ճանաչեն քո ուրախությունը և տեսնելով իմանան ստույգ, որ այդ ուրախությունը բխում է Իմ հանդեպ ունեցած ձեր վստահությունից և Ինձ հետ ապրելուց:

խիստ ու անհրապույր հրաժարումը Իմ ճանապարհը չէ:

Երբ Ես Երուսաղեմ մտա, իմանալով հանդերձ, որ Ինձ արհամարհանք, անարգանք ու մահ է սպասվում, օվսաննաների կանչերով, ցնծության աղաղակներով և հաղթական թափորով էր, որ մուտք գործեցի քաղաք, և ոչ թե դատը կորցրած հետևորդներով:

Տրտմության կամ ցավի երանգ չկար բոլորովին` վերջին ընթրիքի ժամանակ Իմ աշակերտներին ասած խոսքի մեջ. մենք «Սաղմոս երգեցինք» ու Ձիթենյաց լեռը բարձրացանք:

Վստա՛հ եղիր, ուրախացի՛ր և հաղթի՛ր: Սերը գեղեցկացնում է ճամփան: Սերը թշնամու պոչից դուրս է հանում դառնաղետ թույնը:

Սե՛ր:

Մե՛ծ Սեր ունեցիր Իմ հանդեպ:

Սերը, ըստ էության, այլ բան չէ, քան գիտակցումը Իմ ներկայության, և Իմ Հոր ներկայության, քանի որ երկուսս մեկ ենք` Աստված սեր է:

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ