Բանդերականները ֆիզիկապես վերջանում են՝ միլիոնից ավելի զոհ, միլիոնավոր հաշմանդամներ, զենք-զինամթերքի տոտալ դեֆիցիտ Արևմուտքում:
Բայց Միացյալ Նահանգները չի կարող պարտվել, շարունակում է էսկալացիայի գնալ:
Օրերս Բայդեն Ջոնիկը թույլ տվեց բանդերականներին հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում, այսինքն, հենց ամերիկացիք են հարվածում ՈՒկրաինայի տարածքից, քանզի բանդերականները չունեն արբանյակներ, հետախուզական տվյալներ: Փաստորեն ամերիկյան զենքով ամերիկյան օպերատորները ամերիկյան արբանյակների և հետախուզական տվյալների հիման վրա խոցում են ռուսական օբյեկտներ, սակայն ասում են, թե, իբր, բանդերականներն են դա անում, մենք պարզապես թույլ ենք տվել:
Սա այն արդարացումն է, որից կապշի անգամ եփած հավը, բայց ամերիկյան կեղծարարությունը սահման չունի:
Իսկ մեզ մնում է միայն ուրախանալ Բայդեն Ջոնիկի հերթական քայլի համար, որը իրականում ևս մեկ քայլ էր դեպի գերեզման Միացյալ Նահանգների համար:
Բնականաբար, ռուսները կպատասխանեն:
Ինչպե՞ս:
Ինչպես ուզենան:
Օրինակ, օվկիանոսի հատակում կան 1.3 միլիոն կիլոմետր երկարությամբ կաբելներ: Միայն Նյու Յորքի և Լոնդոնի բանկերի միջև կապի ընդհատումը կհանգեցնի օրեկան 10 միլիարդի կորստի: Ռուսական ծովային ուժերն ունեն «Լոշարիկ» անվամբ փոքր սուզանավ, որն աշխարհում միակն է, որ ի վիճակի է աշխատել 6000 մետր խորության վրա, իսկ հատակում բացում է անիվները և շարժվում ավտոմեքենայի պես: «Լոշարիկը» անգլոսաքսերի սև երազն է, բայց 2019-ին վթարի ենթարկվեց և դրանք ժամանակավորապես հանգստացան: Այժմ այդ սուզանավը վերանորոգված է, և սույն թվականի ապրիլ ամսին ՆԱՏՕ ամենահյուսիսային բազան Արկտիկայում 17 օրով կտրված էր աշխարհից:
Խելոք մարդիկ ենթադրում են, որ դա «Լոշարիկի» թեթև վարժանքն էր, իսկ ամերիկացիք ոչ մի փաստ չունեցան մեղադրանքների համար:
Ինչևէ, օվկիանոսի հատակը ռուսների տնօրինության տակ է, ինչ ուզեն՝ կանեն, քաղաքակիրթ Արևմուտքի բնակչության կյանքը վերածելով մղձավանջի:
Բայց երկրագունդն ունի նաև ցամաք, որտեղ բնակվում են, ասենք, Յեմենի հուսիթները: Թե ինչ էր անում ամիսներ շարունակ գեներալ Սուրովիկինը Յեմենում, այդ ինչպես հուսիթները մշակեցին գերձայնային և հիպերձայնային հրթիռներ՝ դժվար չէ հասկանալ:
Իսկ բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ ՌԴ ղեկավարությունը դուրս է գրում մոտ 4-5 հազար գերձայնային ծովային հրթիռ՝ «Գրանիտ» անվամբ, փոխարինելով դրանք հիպերձայնային հրթիռներով՝ «Ցիրկոն»: Մի խոսքով, հուսիթները կարող են արգելել ամերիկյան և անգլիական ծովուժի մուտքը Կարմիր, Միջերկրական ծովեր, Հնդկական օվկիանոսի զգալի հատվածներ: Դրա համար բավարար է մեկ ավիակիր կործանել, այսինքն, փոշիացնել մոտ 20 միլիարդ և 5 հազարանոց անձնակազմ: Եվ դա է պատճառը, որ երեկ հաղորդվեց, որ ամերիկյան միակ ավիակիրը Միջին Արևելքում լքում է տարածաշրջանը…
Կա նաև Հյուսիսային Կորեա:
Կիմը չի սիրում Արևմուտք: Եվ չի մոռանում 2000-ականների գոլոդոմորը, որին ենթարկվեց իր ժողովուրդը ամերիկյան սանկցիաների պատճառով: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ դիստրոֆիայի հետևանքներից Հյուսիսային Կորեան զրկվեց բնակչության 5 տոկոսից:
Իսկ Կիմի բանակն ի վիճակի է մի քանի օրում Սեուլը դարձնել 10 մետրանոց քաղաք, այսինքն, 10 մետրից բարձր շինություն չի մնա այդ մեգապոլիսում: Եվ գաղտնիք չէ բոլորի համար, որ Հյուսիսային Կորեայի զինանոցը գերազանցում է ՆԱՏՕ-ինը, այս մասին ասում են հենց արևմտյան ստրատեգները:
Նաև ասեմ, որ ամերիկացիք հզոր բանակ ունեն Հարավային Կորեայում, որը կհայտնվի չափազանց աննախանձելի վիճակում, երբ Կիմին խնդրեն պատժիչ գործողություններ իրականացնել:
Ինչ վերաբերում է բուն ՈՒկրաինայի տարածքում, ապա ռուսներն այնտեղ կանեն այն, ինչ ցանկանան: Չի բացառվում Դնեպրի ջրամբարների վերացումը: Ամեն ինչ տեղի կունենա ըստ հանգամանքների, ըստ ընթացիկ իրադարձությունների և զարգացումների:
Բազմիցս ասել եմ, որ այս պատերազմում Պուտինի հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի խայտառակումն ու վերացումն է: Դրա համար շատ բան պետք չէ անել, բավարար է քացու տակ առնել ինչ-որ մի ՆԱՏՕ անդամի:
Եվ վերջ:
Ասենք, այդ զոհերի պոտենցիալ թեկնածուների թվում են Լեհաստանն ու Լիտվան, բանդերականներից շատ քիչ տարբերվող: Օրը կգա, և լեհական Ժեշուվ քաղաքի ՆԱՏՕ բազան անցյալում կմնա, փառք Աստծո, լեհերն ու ամերիկացիք ամեն ինչ անում են դրա համար:
Իսկ կպաշտպանի՞ Միացյալ Նահանգները լյախերին: Կամ ինչպե՞ս: Բանակ կուղարկի ռուսների դե՞մ, այն բանակը, որտեղ պեդերաստիան հիմնական գաղափարախոսությունն է դարձե՞լ:
Երեկ Daily Express-ը գրում է (հղումը՝ Հ.Գ.-ում), որ Թրամփը կարող է գնալ ծայրահեղ քայլի՝ ՈՒկրաինան փրկելու և խայտառակությունից փրկվելու համար միջուկային ռումբ փոխանցի բանդերականներին: Քանի որ ամերիկացիք երկու քայլ առաջ չեն տեսնում և չեն պատկերացնում, թե ինչ կարող է գալ նրանց գլխին, այս հեռանկարը չի կարելի բացառել:
Բայց հուսանք, որ Դոնալդ Թրամփը «Խուան Գուայդո-2» օպերացիայից կհրաժարվի (հիշու՞մ եք այն գրանտակեր վենեսուելացուն, որին Թրամփը Վենեսուելայի նախագահ նշանակեց և խայտառակվեց):
Հետևենք իրադարձությունների զարգացմանը և միշտ հիշենք, որ քանի բանդերական ՈՒկրաինայի հարցը լուծված չէ, փաշինյան նիկոլը կմնա իր տեղում, կշարունակի անգլոսաքսերի կործանիչ քաղաքականությունը:
Եվ ուրեմն, աղոթենք բանդերականների շուտափույտ վերջանալու համար:
Ամեն…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.