Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իմ գեղեցկությունը

Իմ գեղեցկությունը
26.11.2024 | 00:14

Աստծո կանչը

Նոյեմբերի 26

Մարգարեն կանխավ հայտնեց ճշմարտությունն Իմ այս խոսքի. «Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»:

Ինչպես և այն, մյուս խոսքը. «Ով որ աչքեր ունի տեսնելու, թող տեսնի»:

Սահմանված էր, որ Աստված ծնվեր երկրի վրա, սակայն սահմանված չէր, որ Նա իբրև բնակարան ունենար շատ գեղեցիկ մի մարմին, որպեսզի մարդիկ հավատան և հետևեն Իրեն` Իր կերպարանքի գեղեցկության համար:

Ո՛չ, սահմանված էր, որ նա լիներ մեկը, որին աշխարհը արհամարհեր, սակայն տեսնող աչքի համար այդ մարմնի մեջ բնակվող հոգին այնքան գեղեցիկ պիտի լիներ, որ որևէ բանի հետ համեմատել իսկ չլիներ: «Այնուհանդերձ, երբ տեսանք նրան, չուներ նա այն գեղեցկությունը, որ ցանկալի լիներ»:

Աղոթք արեք, որ ունենաք այդ տեսնող աչքը, որպեսզի կարողանաք տեսնել գեղեցկությունը Իմ նկարագրի` Իմ hոգու: Ավելին:

Ինչպես որ հավատով տեսնվեց աստվածային գեղեցկությունը Նրա, ով ձև կամ վայելչություն չուներ, այդպես էլ դուք աղոթեք, որ ունենաք հավատքի այդ տեսողությունը` ճանաչելու գեղեցկությունը Իմ սիրո, որ երևում է ձեր հանդեպ ունեցած Իմ վերաբերմունքից ու գործերից: Մինչև որ դուք հավատքի աչքերով ի զորու լինեք տեսնելու այն ամենը, որ ցանկալի է տեսնել Իմ մեջ: Այն ամենը, որ աշխարհը փորձեց տգեղացնել` անգթությամբ ու կոպտությամբ:

Այո՛, ճանաչեք Ինձ:

Խոսեք Ինձ հետ:

Թույլ տվեք, որ խոսեմ ձեզ հետ, որպեսզի կարողանամ ձեր սիրող սրտերին պարզ ու հստակ դարձնել` ինչ-որ այժմ թվում է անհասկանալի ու աննպատակ. նաև այս` «Կերպարանք ու վայելչություն չուներ»:

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ