Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Պարտադրված չէ

Պարտադրված չէ
27.11.2024 | 00:09

Աստծո կանչը

Նոյեմբերի 27

Ոչ թե մեր կամքը, այլ Քո Կամքը թող լինի, Տեր:

Մարդիկ շատ սխալ են հասակացել Ինձ, նաև Իմ ա՛յս խոսքի մեջ: Ես չեմ ցանկանում, որ որևէ մեկի կամքը տրտնջալով դրված լինի Իմ սեղանի վրա: Իմ ուզածն այն է, որ դուք կամենաք ու սիրեք Իմ կամքը, քանի որ նրա մեջ է ձեր երջանկությունն ու ձեր հոգու հանգիստը:

Երբ տեսնում եք, որ չեք կարող Ինձ թողնել ընտրությունը, այն ժամնակ աղոթք արեք, որպեսզի կարողանաք ոչ թե ընդունել Իմ կամքը, այլ ճանաչել, որ անսպառ է Իմ սերը, և որ ամենալավն եմ ուզում ձեր և ձեր սիրելիների համար:

Որքան քիչ են ճանաչում Ինձ նրանք, որ կարծում են, թե Ես կամենում եմ Ինձ պարտադրել իրենց: Մինչդեռ Ես հաճախ եմ իրենց աղոթքներին պատասխանում արագ ու լավագույն ձևով:

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ