Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Անձից առ Աստված

Անձից առ Աստված
30.11.2024 | 00:09

Աստծո կանչը

Նոյեմբերի 30

Դուք մի խաղաղ տեղի` սրբարանի կարիքն ունեք` խուսափելու համար սխալ հասկացվելուց, իսկ շատ հաճախ էլ` ձեր իսկ անձերից:

ՈՒրիշներից կարող եք հեշտությամբ հեռանալ` մոտենալու համար ձեր էության խաղաղ ջրերին, սակայն ձեր անձից, ձեր մեղքերից և թերություններից ու՞ր կարող եք գնալ:

Հավիտենական Աստծո, ձեր միակ Ապավենի մոտ միայն կարող եք օթևանել:

Մոտեցեք, որ նրա անհուն մեծության մեջ մոռանաք ձեր փոքրությունը, ձեր ցածրությունը, ձեր անկարողությունը:

Մինչև, որ ապահովություն բերող հոգեկան թեթևությունը վերածվի Աստծո մոտ գտած ուրախության, որ կարողանաք աստվածայինը շնչել և շնչելով հաղթող զորություն ստանալ:

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ