ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սիրիա. Դեմոկրատների հրաժեշտի կրակոցները

Սիրիա.  Դեմոկրատների հրաժեշտի կրակոցները
08.12.2024 | 17:30

Սիրիայում կատարվողը հասկանալու համար անհրաժեշտ է հետ գնալ:

Պետք է սկսել նրանից, որ Իսրայելը նախորդ դարի վերջերից ԱՄՆ -ին ներկայացրեց մի ծրագիր, ըստ որի ինքը

կարող է տարածաշրջանում պրոամերիկյան կայունություն ապահովել, միայն թե անհրաժեշտ կլինի

տարածաշրջանի մի քանի երկրներում իշխանափոխություն կատարել:

Ծրագրի կայացմանը լծվեց հրեական լոբբին:

Դրա արդյունքում էլ, դեռ հեռավոր 1993 թ., ԱՄՆ -ի կոնգրեսն ու նախագահ Քլինթոնի աշխատակազմը ընդունեցին «Իրաքի ազատագրման մասին օրենք»:

Այդ օրենքի հիման վրա էլ տեղի ունեցավ 2003 թ. Իրաքի դեմ պատերազմը և Սադամի ոչնչացումը:

Ըստ ՆԱՏՕ -ի եվրոպական կոնտիգենտի նախկին հրամանատար. ամերիկյան գեներալ Քլարկի բազմաթիվ հարցազրույցների ու հոդվածների, իրեն, դեռ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո, Պենտագոնում

տեղեկացրել են, որ Իրաքից բացի, ևս 6 պետությունում ԱՄՆ-ը պիտի կատարի իշխանփոխություն:

Դրանք են՝ Սիրիա, Լիբանան, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան:

2011 թ. Օբամայի հանձնարարությամբ, ԱՄՆ -ի հատուկ ծառայությունները կազմակերպեցին Սիրիայում Բաշար Ասադին իշխանությունից զրկելու օպերացիա:

Օպերացիան կոչվում է «Սիկամոր»:

Այստեղ գործին խառնվեց Ռուսաստանը:

Չեմ մանրամասնի, թե ինչպես ՌԴ-ն, սեփական ինքնաթիռը

թուրքերին խփել տալու, կամ իր դեսպանին սպանել տալու

գնով, թուրքերին հեծած, Ս-400 -ներ, Կալիբրներ և այլն տեղափոխեց Սիրիա:

13 տարի Ասադը դիմանում է իշխանության ղեկին, բացառապես ռուսների շնորհիվ:

Հիմա, Թրամփ-Բայդեն-Պուտին նախնական պայմանավորվածությամբ, Սիրիայում կատարում են իշխանափոխություն:

Ասադի փոխարեն Պուտինը ստանում է իր գրավածները, գումարած Խերսոնը, Նիկոլաևը, Օդեսան:

Մոլդովայում պրոռուսական նախագահ, Վրաստանում՝ Վրացական երազանք:

ԵՄ -ի կազմում նոր միավորում՝ Հունգարո - Ավստրիա, պլյուս ՈՒկրաինայի մաջարական շրջանները:

Նորմալ առևտուր է...

Չնայած, համենայն դեպս, ՌԴ -ն իր կործանիչ-ռմբակոծիչների բազան չի հանում Սիրիայից:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5458

Մեկնաբանություններ