ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ասադը կզբաղվի ակնաբուժությամբ

Ասադը կզբաղվի ակնաբուժությամբ
11.12.2024 | 14:17

Հայտնի դարձավ, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանում կվերադառնա իր սկզբնական մասնագիտությանը` կզբաղվի ակնաբուժությամբ և կբացի սեփական կլինիկա:

Նույն տրամաբանությամբ, ՀՀ նախկին վարչապետ Փաշինյան Նիկոլին Ռուսաստանում հնարավորություն կտրվի խմբագրելու «Ռուսական ժամանակ» օրաթերթը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4250

Մեկնաբանություններ