ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Բացահայտվեց սոխով և «վիչինայով» ձվաձեղի գաղտնիքը

Բացահայտվեց սոխով և «վիչինայով» ձվաձեղի գաղտնիքը
08.01.2025 | 14:52

Ալիև Իլհամը հայտարարեց, որ`

1. Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների հերթական փուլը։

2. Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի:

3. Հայկական ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։

Գիտե՞ր այս մասին Փաշինյան Նիկոլը:

Վստահ եմ` գիտեր:

Ապացույց` Հովիկ Աղազարյան & Co, փոդքաստ, խանձած խոզ, Խաչատրյան Տիրան և, ամենակարևորը` սոխով և վիչինայով ձվաձեղ:

Դե, ծափ տվեք, արա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ